Երեք տղամարդ Քեւին Սփեյսիին մեղադրել է ոտնձգությունների համար

18:01   27 մայիսի, 2022

Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազական ծառայությունը գրանցել է երեք տղամարդու կողմից ներկայացված դատական հայցերը, որոնք դերասան Քեւին Սփեյսիին մեղադրում են սեռական բռնության համար։

«Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ մարդուն սեռական գործողությունների հարկադրելու համար»,- ասված է ծառայության կայքում։

Քեւին Սփեյսիի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքներն առաջին անգամ հնչել են 2017թ․-ի հոկտեմբերին։ Ամերիկացի դերասան Էնթոնի Ռեփը նրան մեղադրել էր սեռական ոտնձգությունների համար, որոնք, նրա խոսքով, տեղի են ունցել 30 տարի առաջ։ Այդ պահին Ռեփը 14 տարեկան է եղել։ Ի պատասխան Սփեյսին հայտարարել է, որ չի հիշում այդ հանդիպումը, սակայն եթե իրեն այնպես է պահել, ինչպես նկարագրում է Ռեփը, անկեղծորեն ներողություն է խնդրում իր «ծայրահեղ անտեղի, հարբած վարքագծի համար»։



© NEWS.am STYLE