Բրեդ Փիթից բաժանվելուց հետո․ Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է հոգեբանի օգնության մասին

23:12   27 մայիսի, 2022

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է Էլեն Դեջեներեսի հետ հայտնի ամերիկյան հեռուստաշոուի վերջին հյուրը։ Դերասանուհին եղել է այս շոուի առաջին հաղորդման հյուրը։ Նա նաեւ «փակել է» շոուն՝ նկարահանվելով վերջին թողարկումում։

Էլենի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես է վերապրել Բրեդ Փիթից բաժանումը։

«Ամուսնալուծվեցի եւ գնացի թերապիայի։ Ես ստիպված էի երկար աշխատել մասնագետի հետ։ Այնուհետեւ նկարահանվեցի «Ամուսնալուծության ամերիկայն ձեւով» ֆիլմում եւ զգացի, որ կործանվում եմ», - հիշել է Էնիսթոնը:

Նա ընդգծել է, որ ամուսնալուծության հետ կապված իրավիճակը շատ է ճնշել իրեն։ Այնուամենայնիվ, ինչ-որ պահի Էնիսթոնը հասկացել է, որ դա այլեւս չի կարող շարունակվել, եւ ինչ-որ բան պետք է փոխել կյանքում: Դերասանուհին պարզաբանել է, որ այժմ նախկին ամուսնու հետ հարաբերությունները բացառապես ընկերական են։

Էնիսթոնն ամուսնալուծվել է Բրեդ Փիթից 2005 թվականին՝ նրանց հարսանիքից հինգ տարի անց։



© NEWS.am STYLE