Աստղային Դեւիդ Բեքհեմը՝ H&M-ի ներքնաշորի գովազդում

16:53   15 նոյեմբերի, 2013

Աստղային Դեւիդ Բեքհեմը նկարահանվել է շվեդական հայտնի H&M ապրանքանիշի տղամարդկանց ներքնաշորի գովազդում:

Նրանք, ովքեր ասում են, թե Բեքհեմը երեւակայություն չունի, նախանձից ու չարությունից կպայթեն՝ տեսնելով, թե որքան հաջող է ստացվել Դեւիդի հավաքածուն:

 

Ճանաչված ֆուտբոլիստի ստեղծած ամանորյա շարքում ներառվել են առօրյա օգտագործման պարագաներ` ներքնազգեստից մինչեւ գիշերազգեստ:

Հավանաբար Դեւիդը, թողնելով ֆուտբոլը, որոշել է ուժերը փորձել այն ոլորտում, որտեղ նաեւ իր կինն է` Վիկտորիան:

Ֆուտբոլիստը նոր լուսանկարներ է տեղադրել Facebook սոցիալական ցանցի իր էջում եւ նշել, որ ջանում է ինչ-որ նոր ու թարմ մի բան ստեղծել, ինչը մինչեւ այժմ չի եղել:



© NEWS.am STYLE