«Երբ խառն են մտքերդ»․ Լյուսիի լուսանկարը Կասկադից

22:46   27 մայիսի, 2022

Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

283539823_388800056509043_5866940779415296376_n.jpg (310 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լյուսին կրում է մոխրագույն հագուստ, որը համադրել է վարդագույն բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, վառ ու ընդգծված շպարով է։ «Երբ խառն են մտքերդ», - հրապարակմանը կից  գրել է երգչուհին։

279464323_1692391821106817_6208158845220992477_n copy 1.jpg (229 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում Լյուսին արձակել էր մազերը, նախընտրել էր վառ ու արտահայտիչ շպար։ Նրա կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ «Եկել եմ ասելու, որ իմ կյանք գույներ է բերել իմ տղան ու ամեն մի ֆոտոյում կնկատեք ինձ վրա թեկուզ մեկ հատ վառ դետալ։ Իսկ Ձեր կյանքի գունապնակն ու՞մ ձեռքերում է», - գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE