Մեկ տարվա ընթացքում չորրորդը․ հերթական փաստաբանը հրաժարվել է աշխատել Քանյե Ուեսթի հետ

10:14   28 մայիսի, 2022

Չնայած Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն այլեւս ամուսիններ չեն, նրանք դատարանում դեռեւս չեն հարթել իրենց բոլոր հարցերը։ Միեւնույն ժամանակ ռեփերը բավականին լուրջ խնդիրներ ունի փաստաբանների հետ՝ նրանք մեկը մյուսի հետեւից հրաժարվում են նրա գործից։ Միայն մարտին երաժշտի թիմը գլխավորեց Սամանտա Սփեկթորը, իսկ մայիսի վերջին նա որոշեց հեռանալ։

Բացի այդ, Քանյեն ոչ մի կերպ չի օգնում գործին՝ հրապարակավ արտահայտվելով իր երեխաների մոր դեմ եւ մեղադրելով նրան, որ թույլ չի տալիս իրեն տեսնել ժառանգներին։ Միաժամանակ, ինքը՝ Քարդաշյանը, իրեն չափազանց արժանապատիվ է պահում։ Նա բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում խանգարել Ուեսթի եւ երեխաների շփմանը, թույլ է տվել ռեփերին նարնց ուղեկցել դպրոց, ապա տուն եւ այլն։

88554.jpg (301 KB)

«Ի սկզբանե իմ հիմնական նպատակը մեր երեխաների համար առողջ միջավայր ապահովելն էր։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր հարաբերությունները կարգավորվեն։ Շատ տխուր եմ, որ Քանյեն շարունակում է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի դա լիովին անհնար լինի»,- ասել է սոցցանցերի աստղը։

Լրագրողները դեռ չեն հայտնում, թե ինչու են փաստաբանները հրաժարվում աշխատել երաժշտի հետ։ Սակայն միանգամայն հնարավոր է, որ դա պայմանավորված է նրա բարդ ու անկանխատեսելի բնավորությամբ՝ հայտնի է, որ Ուեսթը տառապում է անձի երկբեւեռ խանգարմամբ։

Աղբյուրը՝ GrazaMagazine



© NEWS.am STYLE