Ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի պահարանը, որում առկա է ավելի քան 30 000 իր

12:09   28 մայիսի, 2022

Քիմ Քարդաշյանը The Kardashians-ի նոր դրվագում ցուցադրել է պահեստը, որտեղ նրա նորաձեւ իրերն են։ Աստղն իր զգեստապահարանում ունի 30000 կտոր հագուստ։

Այդ ամենը կուտակվել է հանրության աչքի առջեւ անցկացրած 15 տարիների ընթացքում։ Հագուստների մեծ մասն արդեն կրել է աստղը։

«Ես սիրում եմ պահել այդ ամենը, քանի որ պարզապես ուզում եմ տեսնել, թե որտեղ եմ եղել և ուր եմ ուզում գնալ: Ինչ վերաբերում է իմ ոճին, ես միշտ ունեցել եմ Քանյեին, նա իմ հենակն էր, ով ինձ շատ բան սովորեցրեց նորաձեւության մասին»,- People-ը մեջբերում է Քիմ Քարդաշյանի խոսքերը։ 



© NEWS.am STYLE