«Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է»․ Արմինկա

10:48   28 մայիսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում նեկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։

284033797_3153739541562087_1716708107960319116_n(1).jpg (216 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է գեղեցիկ ծաղկեփնջի կողքին։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, որը համադրել է երկնագույն ջինսե տաբատի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նուրբ շպարով է։  «Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է, ասե՞ք», - հրապարակմանը կից երկրպագուներին դիմել է երգչուհին։ Նրանք էլ արտահայտել են իրենց կարծիքը՝ համաձայնելով Արմինկայի հետ։

Արմինկա

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ լողազգեստ էր կրում, ծղոտե լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոցներ։ «Մեքսիկա»,- հրապարակումը կարճ մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE