«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով  

11:47   28 մայիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ դստեր հետ։

283834956_306841304846219_7799679668376482926_n.jpg (169 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում ծնողները ջերմ գրկել են իրենց առաջնեկին։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում պատմել է դստեր հաջողություններով։ «Մեր երջանկությունը հենց նրանք են: Արիանան ավարտեց 2 -րդ դասարանը լինելով տարվա լավագույն սան: Ես երբեք չեմ պահանջել կամ պարտադրել: Բայց արի ու տես ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին: Մենք էլ հիացանք ու հպարտացանք», - գրել է գեղեցկուհին։

Լուսինե Թովմասյան

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Լուսինեն պատկերված էր երեխաների՝ դստեր ու որդու հետ։ «Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE