«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանն՝ ամուսնու հետ

12:39   28 մայիսի, 2022

Երգչուհի Մարտան ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

284130326_546513400472064_5730359968411384194_n(1).jpg (242 KB)

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, ջերմ գրկախառնված է։ Մարտան կրում է սեւ գույնի, երկարափեշ զգեստ, որը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, մեղմ շպարով է։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել ամուսիններին․ «Գեղեցիկ զույգ»։

Մարտա Կիրակոսյան

Օրերս հրապարակված լուսանկարում Մարտան լեգինս էր կրում ու կապույտ շապիկ, որոնք համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ մայրիկը գլխարկ էր ընտրել ու արեւային ակնոց է կրում։ Օգտատերերը գնահատելէիեն հրապարակումն ու դրական խոսքեր գրել։



© NEWS.am STYLE