Բնական գեղեցկություն․ Մարիամ Ալեքսանյանն առանց շպարի

17:51   28 մայիսի, 2022

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան հանգստի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղից պարբերաբար կիսվում է հրապարակումներով։

Մարիամ Ալեքսանյան.jpg (196 KB)

Ինստգարամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մարիամը ներկայացել է բնական կերպարում։ Նա կրում է սպիտակ բլուզ։ Մազերը հավաքել է, առանց շպարի է։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։

Մարիամ Ալեքսանյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մարիամը սեւ շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսնակարն արվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում։



© NEWS.am STYLE