Լրատվամիջոցները հայտնել են Լայմա Վայկուլեի մոտ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության մասին

14:04   28 մայիսի, 2022

Լատվիական ծագումով փոփ երգչուհի Լայմա Վայկուլեն գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ բուժում է անցնում ուռուցքաբանական կլինիկաներից մեկում։ Նրա մոտ կրկնվել է հիվանդությունը։ Նման տեղեկություն հայտնվել է մի շարք լրատվամիջոցներում։

Լրագրողները հայտնում են, որ «Վերնիսաժ» հիթի կատարողը ռեցիդիվ ունի։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ արտիստուհին բուժվում է այն նույն վայրում, ուր նա այցելել էր 1991 թվականին՝ հայրենիքում կրծքագեղձի քաղցկեղի հաստատումից հետո։ Աստղի ներկա վիճակի մասին դեռ մանրամասներ հայտնի չեն, փոխանցում է «Немалахов» Telegram-յան ալիքը։

Վայկուլեն 30 տարի առաջ վիրահատվել է ԱՄՆ-ում՝ չարորակ ուռուցքը հեռացնելու նպատակով։ Այն ժամանակ հիվանդությունը հաղթահարելու հավանականությունը կազմում էր ընդամենը 20%: Սակայն երգչուհին ողջ է մնացել եւ վերադարձել բեմ։ Ճիշտ է, դժվար բուժման պատճառով նա չէր կարող երեխաներ ունենալ, չնայած միշտ երազել է այդ մասին։

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE