«Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է»․ Սոֆի Մխեյան (ֆոտո)

15:36   28 մայիսի, 2022

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Սոֆի-Մխեյան.jpg (327 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սոֆին կրում է վարդագույն բլուզ, պատառոտված ջինսե տաբատ։ Նա արձակել է մազերը, առանց շպարի է։ «Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է։ Եկեք բարի լույս մաղթենք միմյանց, իմ սիրելի հետևորդներ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է երգչուհին։

279033404_735892297822118_5212855362975707895_n(1).jpg (170 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում Սոֆին կրում էր սպիտակ բլուզ, սեւ տաբատ, վանդակավոր պրինտով վերնաշապիկ, որոնք էլ համադրել էր ամառային ոճային սանդալների հետ։ Երգչուհու մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին նորաձեւ պայուսակն ու գլխաշորը։ «Լավա լինելու...», - մեկնաբանություններում գրել էր Սոֆին։



© NEWS.am STYLE