«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

19:48   28 մայիսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեձցիկ ծաղիկների ֆոնին։

284239637_927754914673561_4756628296671841319_n(1).jpg (344 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Նազենին հմայիչ կերպարում է։ Նա կրում է բաց երանգի հուդի, որը համարել է սեւ կիսաշրջազգեստ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։

«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով: Աստծո հանճարեղ ձեռքն ամենուր է։

Լույսը թող բարով բացվի։

Հ.Գ. Մի գովազդ կար է, հիշում եք...« ой цветы...и опять от меня»։

Այ դա ես եմ, որ տանս կամ միջավայրում միշտ պիտի ծաղիկ լինի)

Նշեք ձեր ծաղկասերներին, հասկանամ, որ մենակ չեմ», - հրապարակմանը կից մեկնաբանութոյւններում գրել է նա։

Նազենի Հովհաննիսյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Նազենին հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Էս վերջերս մինիմալիստական գույներն եմ էլի նախընտրում, էն կարմիրի սերս դեռ փակ եմ պահում: Հանգիստ գույներ՝ հանգիստ նյարդեր»,- հրապարակումը մակագրել էր նա։ Լուսանկարն արվել էր ԱՄՆ-ում։  



© NEWS.am STYLE