Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրում Աննան կրում է վանդակավոր պրինտով, երկարափեշ զգեստ, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Աննայի մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դաձնում ոճային արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ մայրիկը ոճային զգեստ էր կրում։ Աննան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։