Բոդի, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանի գրավիչ լուքը

23:40   28 մայիսի, 2022

Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։

283695248_1373925283099392_7230464337704492973_n.jpg (118 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված սեւ-սպիտակ կադրում մոդելը կրում է համարձակ դեկոլտեով բոդի, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը, սպիտակ վերնաշապիկ, սեւ վերնազգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակումը Շուշանը չի մեկնաբանել։

278476718_5239640876117573_6777936755381337078_n(1).jpg (128 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում մոդելը կրում էր համարձակ բացվածքով սպիտակ վերնաշապիկ, սեւ ժիլետ։ Նա արձակել էր մազերը, նախապատվությունը տվել էր ընդգծված շպարին։ Շուշանի կերպարը համալրում էին աքսեսուարները․ վզնոց, թեւնոց, ժամացույց։ «Իմ մյուս տեսակը», - մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE