«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմը վարձույթում մեկ օրում հավաքել է 51 միլիոն դոլար

20:01   28 մայիսի, 2022

«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմն ԱՄՆ-ում թողարկման առաջին օրը հավաքել է 51 միլիոն դոլար: Այսպիսով, ֆիլմը դարձել է երկրորդը Paramount-ի ամենահաջող պրեմիերաների վարկանիշում, այն շրջանցել է «Երկաթե մարդը 2»-ին՝ ըստ Deadline-ի։ Թոմ Քրուզի մասնակցությամբ մարտաֆիլմը երեք օրում հավաքել է 120 միլիոն դոլար։ (ԱՄՆ-ում պրեմիերան մայիսի 25-ին էր)։

Մայիսի 27-ին ֆիլմը կցուցադրվի ամբողջ աշխարհում։ Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Կաննում ներկա են եղել ֆիլմի համաշխարհային պրեմիերային։ ԱՄՆ-ում սեանսների տոմսերը սպառված են բազմաթիվ կինոթատրոններում։



© NEWS.am STYLE