«Ես կարծում էի, որ խելագարվում եմ». Ջենիֆեր Լոպեսն անկեղծորեն պատմել է խուճապային գրոհների մասին

12:07   29 մայիսի, 2022

Ջենիֆեր Լոպեսը բազմիցս խոստովանել է, որ քունը փոխարինում է գեղեցկության սրահներ այցելություններին։ Սակայն, ինչպես պարզվել է, գիշերային հանգիստը ոչ միայն բարենպաստ ազդեցություն է ունենում աստղի արտաքինի վրա, այլեւ վճռորոշ դեր ունի նրա հոգեկան առողջության համար։

Այս մասին Լոպեսը խոսել է իր անձնական կայքում, երբ հիշել է 90-ականների սկզբին իրեն տանջող խուճապային գրոհները։ «Իմ կյանքում կար մի պահ, երբ ես քնում էի երեքից հինգ ժամ: Օր ու գիշեր նկարահանման հրապարակում էի, իսկ հանգստյան օրերին խնջույքներ էի կազմակերպում: Ես մոտ 20 տարեկան էի եւ կարծում էի, որ անպարտելի եմ», - ուղերձը սկսել է  Ջենիֆերը:

Բեն Աֆլեքի սիրելիի խոսքերով, առաջին խուճապային գրոհները բռնկվել են նկարահանումների ժամանակ․ «Լավ ինքնազգացողությունից ես հասա նրան, որ չէի կարողանում շարժվել, տեսնել եւ բացարձակ ոչինչ չէի հասկանում։ Կարծում էի, որ խելագարվում եմ»:

Ավելի ուշ բժիշկը բացատրել է Լոպեսին, որ նա պետք է քնի յոթից ինը ժամ, խուսափի կոֆեինի օգտագործումից ու համատեղի աշխատանքն ու սպորտը։ «Ես հասկացա, թե որքան լուրջ հետեւանքներ կարող են լինել, եւ հենց այդ ժամանակ սկսվեց իմ ուղին դեպի առողջ ապրելակերպ», - բացատրել է աստղը:

«Քունն իմ գեղեցկության ամենաանգին գաղտնիքն է: Ես մտածում եմ քնի մասին այնպես, ինչպես ժամանակի փոքրիկ մեքենայի մասին։ Դու պառկում ես ու մտնում մի տարածք, որտեղից դուրս ես գալիս ավելի երիտասարդացած։ Երբեմն արթնանում եմ ու ասում. «Վաու, դեմքիցս ջնջել եմ մոտ 10 տարի»,- հավելել է նա։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE