Մեղադրանքներ երկրպագուների կողմից. Մեգան Մարքլի արձագանքը՝ հոր առողջական խնդիրներին

23:11   28 մայիսի, 2022

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը շտապ հոսպիտալացվել է կաթվածի կասկածանքով։ Սասեքսի դքսուհին անտեսել է ծնողի առողջական խնդիրները, ինչը նրա հասցեին բացասական վերաբերմունք է առաջացրել:

Երկրպագուները մեղադրել են արքայազն Հարիի կնոջը անշնորհակալ լինելու մեջ։ Մեգանը չի այցելել հորը, չնայած կլինիկան ընդամենը մի քանի ժամ է հեռու Մոնտեչիտո քաղաքում գտնվող իր տանից: Այժմ Թոմասը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, սակայն նրա վիճակը դեռ լավ չէ։ Մինչդեռ Մարքլը նույնիսկ չի զանգահարել նրան։

Սասեքսի դքսուհու քույրը՝ Սամանտան, կշտամբել է նրան իր անտարբերության համար։ «Թոմասն այնքան բանի միջով է անցել: Երկու սրտի կաթված, համաճարակ, իսկ այժմ՝ կրկին կաթված։ Մեգանից ոչ ոք ոչինչ չլսեց։ Եթե ​​նա քայլ անելու խիղճ չունի առաջ գնալու, ապա ամոթ նրան: Նա Նրա հորը քիչ ժամանակ է մնացել։ Ինչպե՞ս կարող է նա նայել, թե ինչպես է ծնողը տառապում։ Նա ստիպված կլինի սրանով ապրել իր ողջ կյանքը»,- կիսվել է ազգականներից մեկը:

Աղբյուրը՝ Ok-magazine



© NEWS.am STYLE