Իլոն Մասկը մեկնաբանել է Ջոնի Դեփի եւ իր նախկին սիրելի Էմբեր Հերդի դատավարությունը

11:14   29 մայիսի, 2022

Իլոն Մասկն առաջին անգամ մեկնաբանել է Ջոնի Դեփի եւ իր նախկին ընկերուհի Էմբեր Հերդի դատական գործընթացը, հայտնում է New York Post-ը։

Միլիոնատերը կողմերից ոչ մեկին չի պաշտպանել։

«Հուսով եմ, որ նրանք երկուսն էլ առաջ կանցնեն: Մեր լավագույն դրսեւորումներում յուրաքանչյուրս անհավանական ենք»,- թվիթերում գրել է Մասկը՝ պատասխանելով MIT-ի հետազոտող գիտնական Լեքս Ֆրիդմանին:

Իլոն Մասկը եւ Էմբեր Հերդը 2016 թվականին որոշ ժամանակ հանդիպել են, երբ դերասանուհին բաժանվել է Ջոնի Դեփից։ Նրանք բաժանվել են 2017 թվականին եւ կարճ ժամանակով նորից միասին են եղել 2018 թվականին։



© NEWS.am STYLE