Բրեդ Փիթը նախկին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին, 79 միլիոն դոլար արժողությամբ տուն է նվիրել

13:07   29 մայիսի, 2022

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը 79 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի համար։ Փիթը նման շքեղ նվեր է մատուցել «Ընկերներ»-ի աստղին 2019 թվականին, հայտնում է The Mirror-ը։

Նշվում է, որ ավելի վաղ Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ Էնիսթոնը խոստովանել է, որ վրդովվել է, երբ լսել է իրենց տան վաճառքի մասին։ Դերասանուհու խոսքով՝ իրեն թվում էր, թե հիշողություններն իրենից խլել են։

Փիթն իմացել է, որ իրենց նախկին առանձնատան համար նոր տերեր են փնտրվում, որից հետո որոշել է այն գնել իր նախկին կնոջ համար։ Գործարքը, ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, արժեցել է գրեթե 80 մլն դոլար։

Աղբյուրը՝ Ren.tv



© NEWS.am STYLE