Կաննի կինոփառատոն 2022. հայտնի են հաղթողների անունները

10:10   29 մայիսի, 2022

Տեղի է ունեցել Կաննի 75-րդ կինոփառատոնի փակման արարողությունը։ Եվ վերջապես հայտնի են դարձել աշխարհի ամենաազդեցիկ կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցույթի հաղթողները։

Գլխավոր մրցանակը ստացել է ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը։

Գրան պրի՝ Լուկաս Դոնտ - «Մոտ», Կլեր Դենի - «Աստղերը կեսօրին»,

Լավագույն ռեժիսոր՝ Պակ Չխան-ուկ - «Հեռանալու որոշումը»,

«Ոսկե տեսախցիկ»՝ Ռայլի Կիո եւ Ջինա Համել War Pony․

Լավագույն դերասանուհի՝ Հարա Ամիր Էբրահիմ - «Սուրբ սարդը»

Լավագույն դերասան՝ Սոն Կան-հո, «Միջնորդ»,

Լավագույն սցենար՝ Թարիք Սալեհ - «Տղան երկնքից»,

Ժյուրիի մրցանակ՝ Եժի Սկոլիմովսկի – «Իա», Շառլոտա Վանդերմերս եւ Ֆելիքս վան Գրենինգեն - «Ութ լեռներ»,

Ի պատիվ Կաննի կինոփառատոնի տարեդարձի հատուկ մրցանակ՝ Դարդեն եղբայրներ - «Տորի եւ Լոկիտա»:

 

 



© NEWS.am STYLE