«Քաղաքային ֆոտոշարք»․ Էվա Խաչատրյանի նոր հրապարակումը

13:39   29 մայիսի, 2022

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային street style-ը։

283861727_767060904638541_793372564146321563_n.jpg (307 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային կերպարում է․ կրում է կանաչ գույնի տոպ, որը համադրել է ջինսե տաբատի, սպորտային կոշիկների հետ։ Էվայի մազերը կիսով չափ հավաքված են, նուրբ շպարով է։ «Քաղաքային ֆոտոների շարք N2», - հրապարակումը մակագրել է նա։

283724199_1826664280870828_3123999950479684011_n.jpg (196 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Էվան սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր մոխրագույն տաբատի եւ ճերմակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ «Մեզ պակասում է մի կաթիլ ժպիտ։ Ժպտացեք՜», - հրապարակումը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE