«Հպարտներին խորհուրդ է տրվում շատ վերեւից չնայել մարդկանց, ընկնելուց շատ կկոտրտվեն»․ Լիլու

12:39   29 մայիսի, 2022

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

284080014_910562840342962_2250584975198359804_n.jpg (159 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է սեւ կիսաշրջազգեստի ու ամառային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Ես ողջունում եմ այն մարդկանց ովքեր գնահատում են հարգանքը եւ լավ վերաբերմունքը միմիանց նկատմամբ, բոլորովին նշանակություն չունի ոլորտը, որտեղ աշխատում է մարդ:

Բարձր ու ցածր մարդիկ չկան:

Հպարտներին խորհուրդ է տրվում շատ վերեւից չնայել մարդկանց, ընկնելուց շաատ կկոտրտվեն։ Բոլորս հավասար ենք Աստծո աչքերի առաջ», - հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Լիլու

Օրերս տեղադրված լուսանկարում Լիլուն բաց գույնի զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրունիկ»։



© NEWS.am STYLE