Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված սեւ-սպիտակ կադրում Շուշաննան կրում է սեւ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում», - հրապարակումը մեկնաբանել է Շուշաննան։
Օրերս տեղադրված կադրերում Շուշաննան պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ «Այս կյանքում ամեն ինչ կարելի է հաղթահարել, քանի դեռ կա ապրելու համար պատճառ, թե ում սիրել, ում համար հոգ տանել և ում հավատալ»,- գրել էր Շուշաննան։
Լուսանկարը՝ @anna_dallakyan