Վալերի Մելաձեի նախկին պրոդյուսերը հայտնել է շոու բիզնեսից հեռանալու երգչի որոշման պատճառը

16:18   29 մայիսի, 2022

Երգիչ Վալերի Մելաձեն միշտ էմոցիոնալ ու իմպուլսիվ անձնավորություն է եղել, ևեւ հենց այս հատկանիշները կարող էին լինել բեմից հեռանալու հիմնական պատճառը։ Այս կարծիքը NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտնել է պրոդյուսեր Կիմ Բրեյտբուրգը, ում շոու բիզնեսում անվանում են Մելաձե եղբայրների «կնքահայրը»։

Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ երաժիշտը երիտասարդության տարիներից բռնկվող է եղել։ Նա կարող էր «ինչ-որ բան ասել կամ անել զգացմունքների ազդեցության տակ՝ չգնահատելով հնարավոր հետեւանքները»։ Բացի այդ, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության վերաբերյալ քննադատական ​​հայտարարությունները հանգեցրին համերգների հետ կապված դժվարությունների:

Երկրպագուներից ոմանք հիասթափված էին Մելաձեից՝ իմանալով նրա վերաբերմունքի մասին Դոնբասի հակամարտությանը, որոշ գործընկերներ նույնպես չհասկացան երգչին, եւ Ռուսաստանում ևու արտերկրում ելույթները խնդրահարույց դարձան: Հավանաբար, հավելել է Բրեյթտբուրգը, այս բոլոր իրադարձությունների ֆոնին, տրվելով էմոցիաներին, կատարողը որոշել է հեռանալ շոու բիզնեսից։

Revolvers խմբի մենակատար Ալեքսեյ Էլիստրատովն իր հերթին երկրպագուներին հորդորել է չանհանգստանալ Մելաձեի ճակատագրով։ Առանց համերգների նա չի կորչի, վստահ է երգիչը, քանի որ հանդիսատեսին ծառայելու մեկ տարվա ընթացքում ինքն իրեն հիանալի ապահովել է։

«Մենք պետք է հանգստանանք եւ ասենք նրան. «Ցտեսություն, Վալերի Շոթաեւիչ»: Նրա հետ ամեն ինչ լավ կլինի։ Գլխավորն այն է, որ մենք պետք է լավ լինենք։ Մենք երբեք նման հոնորարներ չենք ստացել, ուստի պետք է անհանգստանալ մեզ համար։ Իսկ Վալերի Մելաձեի համար՝ կարիք չկա»,- ասել է Ելիստրատովը։



© NEWS.am STYLE