«Չքնաղ աղջիկ»․ Անահիտ Մանուկյանը՝ քնքուշ կերպարում

20:38   29 մայիսի, 2022

«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից հանրությանը հայտնի դերասանուհի Անահիտ Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով քնքուշ ու հմայիչ կերպարում։

284656297_531729415310606_1171799206559905881_n.jpg (100 KB)

Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ուսերը բաց, սպիտակ գույնի հագուստ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Անահիտի կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Չքնաղ աղջիկ», «Գեղեցկություն»։

Անահիտ-Մանուկյան.jpg (62 KB)

Օրերս տեղադրված կադրում դերասանուհին կերպարանք էր ընդունել բնության գրկում։ Նա կրում էր սեւ գույնի տաբատ, որը համադրել էր նույն գույնի բաճկոնի հետ։ Նրա ալքիավոր հարդարված մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Հրապարակումը դերասանուհին չէր մակագրել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Չկրկնվող, վայրի գեղեցկություն»։



© NEWS.am STYLE