«Երազկոտ»․ Իննա Խոջամիրյան (ֆոտո)

14:35   30 մայիսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իննա Խոջամիրյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Իննան ուսերի հատվածում բաց բլուզ է կրում, որը համադրել է տաբատի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով՝ վզնոց, գլխաշոր։ «Երազկոտ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Իննան։

283188318_180017817698123_61550630194122001_n(1).jpg (127 KB)

Օրերս  տեղադրված սեւ-սպիտակ կադրում Իննան մուգ գույնի տոպ էր կրում, որը համադրել էր բաց տաբատի եւ վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Պատահական․․․ միշտ», - հրապարակումը հակիրճ մակագրել էր նա, իսկ հետեւորդները մեկնաբանություններում իրենց հիացմունքն էին արտահայտել․ «Ֆանտաստիկ»։



© NEWS.am STYLE