«Հիասքանչ»․ ինչ զգեստ է ընտրում Գայանե Ասլամազյանը երեկոյան կերպարի հետ

19:45   30 մայիսի, 2022

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Գայանե Ասլամազյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին փայլուն զգեստ է կրում։ Գայանեն հավաքել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիրն շրթներկին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, ականջօղ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել դերասանուհուն․ «Հիասքանչ»։

Գայանե Ասլամազյան

Օրերս տեղադրված լուսանկարում Գայանեն սեւ հագուստ էր կրում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Օգտատերերը գնահատել էին լուսանկարն ու շտապել նրան հաճոյախոսություններ գրել․ «Գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE