«Շքեղ»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ դասական կերպարում

21:45   31 մայիսի, 2022

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Սյուզաննա Մելքոնյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սպիտակ պիջակ է կրում։ Սյուզաննան արձակել է մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջակն են դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Շքեղ․ այո, գեղեցկությունն, իսկապես, կփրկի աշխարհը»։

Սյուզաննա Մելքոնյան

Ավելի վաղ Սյուզաննան, որը նախորդ տարի  հաղթել էր «Ну-ка, все вместе!» երաժշտական մրցույթում, NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել էր մեծամասշտաբ նախագծում ժյուրիի անդամ լինելու իր փորձից ու կիսվել տպավորությունների մասին: «Ինձ միանգամից պարուրեցին հիշողությունները, որովհետեւ, կարծես, երեկ լիներ, որ ես այդ բեմում էի՝ որպես մասնակից, որը մի շարք դժվարություններ հաղթահարելով՝ դարձավ հաղթող: Իհարկե, մեծ պատիվ էր այնտեղ գտնվելը՝ արդեն ժյուրիի կազմում»,- նշել էր երգչուհին։



© NEWS.am STYLE