Խաչատրյանի անվանի մրցույթի բացման արարողությանը ելույթ կունենա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին

13:00   30 մայիսի, 2022

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ, հայտնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Մրցույթի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։

 Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։



© NEWS.am STYLE