18:45 1 հունիսի, 2022Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պարուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է վարդագույն տաբատի ու կոստյումի հետ։ VARDA-ն բարձրակրունկ կոշիկ է ընտրել ու արձակել մազերը։ «Ամուսնուս աչքերով»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ տեղադրված կադրերում պարուհին համարձակ դեկոլտեով, բաց երանգի զգեստ էր կրում, որը համադրել էր կորսետի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Պարուհու կերպարն ամբողջական էին դարձնում բարձրակրունկները։