Փոլ Մաքքարթնին աջակցել է Ջոնի Դեփին

17:12   30 մայիսի, 2022

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին Օռլանդոյի «Camping World Stadium» ստադիոնում (Ֆլորիդա, ԱՄՆ) համերգի ընթացքում աջակցել է ընկերոջը՝ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփին, հայտնում է marca.com-ը։

«My Valentine» երգը կատարելու ընթացքում էկրաններին ցուցադրվել են դերասաններ Նատալի Պորթմանի եւ Ջոնի Դեփի մասնակցությամբ տեսագրությունները։ Հոլովակում արտիստները երգի տեքստը թարգմանում են ժեստերի լեզվով։

Պարբերականի հաղորդմամբ՝ ռոք երաժիշտը Դեփի մասակցությամբ տեսահոլովակը, ենթադրաբար, ցուցադրել է ի աջակցություն արտիստի․ վերջերս ավարտվել է «Կարիբյան ծովի ծովանները» ֆիլմաշարի աստղի եւ նրա կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի միջեւ շաբաթներ շարունակվող դատական քննությունը։

 



© NEWS.am STYLE