«Իմ սեր»․ Լիլուի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

16:45   31 մայիսի, 2022

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

281889763_504292484822039_1455680345030225581_n.jpg (176 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու հետ։ Կադրերում զույգը ջերմ գրկախառնված է։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «իմ սեր», «իմ ամեն ինչ», «միասին»։

Լիլու

«Ես ողջունում եմ այն մարդկանց ովքեր գնահատում են հարգանքը եւ լավ վերաբերմունքը միմիանց նկատմամբ, բոլորովին նշանակություն չունի ոլորտը, որտեղ աշխատում է մարդ: Բարձր ու ցածր մարդիկ չկան: Հպարտներին խորհուրդ է տրվում շատ վերեւից չնայել մարդկանց, ընկնելուց շաատ կկոտրտվեն։ Բոլորս հավասար ենք Աստծո աչքերի առաջ»,- ավելի վաղ գրել էր երգչուհին։

 



© NEWS.am STYLE