18:25 30 մայիսի, 2022Երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արփին պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն, կադրում ջերմ գրկախառնված է։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Սիրուն զույգ»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Արփին կանաչ գույնի զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։ «Մի ձեւացրու, մի ստիր, մի շփոթեցրո։ Մնա ինչպիսին կաս», - հրապարակմանը կից գրել էր Միհրան Ծառուկյանի կինը։