Ոտնձգությունների վերաբերյալ նոր մեղադրանքներից հետո․ Քեւին Սփեյսիից կպահանջեն վերադառնալ Մեծ Բրիտանիա

22:09   30 մայիսի, 2022

Ոտնձգությունների մեղադրանքներից հետո Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հասնել ԱՄՆ-ից ամերիկացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Քեւին Սփյեսիի արտահանձնմանը, հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ արտիստը պետք է ԱՄՆ-ից երկրի ժամանի, քանի որ նրան մեղադրել են երեք տղամարդու հանդեպ ոտնձգությունների մեջ։ Եթե նա չանի դա, բրիտանական իշխանությունները կհասնեն պաշտոնական արտահանձնման։ Այդ դեպքում ամերիկյան ոստիկանությունը կարող է որոնել 62-ամյա Սփեյսիին եւ ձերբակալել նրան բրիտանական իշխանությունների անունից։

Պաշտոնական արտահանձնումը կարող է մի քանի ամիս տեւել։ ԱՄՆ արադարատության նախարարությունը պետք է ուսումնասիրի փաստաթղթերը, որոնք կուղարկվեն Մեծ Բրիտանիայից։ Նրանք ձերբակալման համար պետք է վստահ լինեն, որ առկա է իրավախախման «հավանական պատճառ»։



© NEWS.am STYLE