Ժան-Կլոդ Վան Դամը Volvo-ի երկու շարժվող բեռնատարերի վրա իր հայտնի շպագատն է կատարել

14:12   15 նոյեմբերի, 2013

53-ամյա դերասան Ժան-Կլոդ Վան Դամն իր երկրպագուներին ուրախացրել է անզուգական կազմվածքով: Դերասանը զուգահեռ շարժվող երկու բեռնատարերի վրա իր հայտնի շպագատն է կատարել: Այն Վան Դամի գերհնարքն է, որը նա բազմաթիվ անգամ կրկնել է ֆիլմերում: Հինգ օրվա ընթացքում տեսահոլովակը շուրջ 5 միլիոն դիտում է ունեցել:

Սակայն մինչ այժմ ո՛չ նա, ո՛չ էլ մեկ ուրիշը շարժվող Volvo բեռնատարերի վրա այս հնարքը չէր կատարել: Դերասանը կանգնած է հայելիների վրա, իսկ մեքենաներն այդ ընթացքում շարժվում են տարբեր ուղղություններով:

Այս հոլովակը ստեղծվել է Volvо-ի ղեկային դինամիկ կառավարման հնարավորությունները` Dynamic Steering համակարգը ցուցադրելու նպատակով:



© NEWS.am STYLE