Լուվրը դատական հայց կներակացնի տղամարդու դեմ, որը «Մոնա Լիզա» կտավի վրա տորթ էր նետել

17:12   31 մայիսի, 2022

Փարիզյան «Լուվր» թանգարանը դատական հայց կներակացնի տղամարդու դեմ, որը տոր է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչի «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, հայտնում է «Le Parisien» թերթը։

Պարբերականի հաղորդմամբ՝ այս պահին 24-ամյա տղամարդը գտնվում է հոգեբուժական հիվանդանոցում։ Բժիշկները պետք է որոշեն՝ արդյոք բժշակական ցուցանիշներով հնարավո՞ր է նրան ձերբակալելը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ին։ Տղամարդն այցելել է թանգարան եւ եղել է հաշմանդամի սայլակով։ Նա սկզբում փորձել է կոտրել ապակին, որը պաշտպանում էր կտավը, իսկ հետո տորթ է նետել դրա վրա։ Տղամարդն իր քայլը պարզաբանել է աշխարհը պաշտպանելու փորձով։

Լուսանկարը՝ A_mirandam



© NEWS.am STYLE