Երգչուհի Աննա Սեդոկովան 2 տարեկան դստերը բռնցքամարտ է սովորեցնում

14:44   15 նոյեմբերի, 2013

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան 2 տարեկան դստերը բռնցքամարտ է սովորեցնում: Երգչուհին իր Instagram-ում դստեր՝ Մոնիկայի հետ մարզումների լուսանկար է հրապարակել: «Հարվածն ենք հղկում»,- լուսանկարներից մեկը մակագրել է աստղը:

 

Հուլիսին փոքրիկ Մոնիկան դարձավ 2 տարեկան, բայց արդեն կարող է պաշտպանել իրենց ու մայրիկին՝ չնայած բռնցքամարտի ձեռնոցները դեռեւս նրա գլխից մեծ են:

«Սարսափելի կարոտում եմ բռնցքամարտի դասերին: Հիմա մարզումների համար արժանի հակառակորդ ունեմ»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ աղջկա հայրը գործարար Մաքսիմ Չերնյավսկին է, ում հետ Սեդոկովան ամուսնալուծվեց այս տարի:



© NEWS.am STYLE