Ֆրանսիական Jacquemus նորաձեւության տունն այլեւս ապրանք չի մատակարարում Ռուսաստան

19:12   31 մայիսի, 2022

Jacquemus լյուքս դասի ապրանքանիշը հրաժարվել է ապրանք մատակարարել Ռուսաստան, հայտնում է «Վեդոմոստին»։

Նորաձեւության տան ռուսական գործընկերները պարբերականին հայտնել են, որ իր արտադրանքի մատարարումը դադարեցնելու մասին որոշումը կայացրել է նորաձեւության տան հիմնադիրը՝ մոդելյեր Սիմոն Պորտ Ժակմյուն․ դիզայները որոշման մասին տեղեկացրել է գրավոր։ Դա հաստատել է նաեւ ընկերության հետ աշխատող խորհրդատուն։

Այն մասին, որ ապրանքի բեռնումը դադարեցված է, պարբերականին հայտնել են նաեւ «КМ20» կոնցեպտուալ խանութից, որում ներկայացված էին ապրանքանիշի իրերը։ Խանութում տեղեկացրել են, որ ընկերությունը պաշտոնական նամակ է ստացել Jacquemus նորաձեւության տնից, որով ընկերությունը տեղեկացրել է, որ օրենսդրական սահմանափակումների պատճառով չի կարող գործեր վարել ռուսական կողմի հետ։

Աղբյուրը՝ Gazeta.ru

 



© NEWS.am STYLE