«Հայաստան ջան»․ Ժաննա Վելիցյանի լուսանկարն Ազատի ջրամբարից

14:33   31 մայիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Ազատի ջրամբարի տարածքում։

Ժաննա Վելիցյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Ժաննան սպիտակ շապիկ է կրում ու ջինսե տաբատ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է․ Վանո Սիրադեղյան։ Հայաստան ջա՜ն»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ժաննա Վելիցյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ժաննան սպիտակ հագուստ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերն ու շպարված չէր։ «Արցախ։ Գանձասար։ Վանքի պատուհանից ներս ընկած լույսն է։ Ֆանտաստիկ»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE