«Շքեղությունը գումարի հարց է, էլեգանտությունը՝ կրթության»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)

20:42   1 հունիսի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Օլյա Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Օլյան դասական զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, պայուսակ։ «Շքեղությունը գումարի հարց է, էլեգանտությունը՝ կրթության»,- մեկնաբանություններում գրել է նա: 

Օլյա Հակոբյան

Ավելի վաղ Օլյան լուսանկար էր հրապարակել իր ծննդյան օրվա առիթով  ու կատակով մեկնաբանել այն։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում։ «Այսօր ծնվեց մի հեքիաթային կին»,- հրապարակումը մեկնաբանել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին դրական խոսքեր գրել նրան։



© NEWS.am STYLE