«Սերս»․ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի ջերմ գրկախառնությունը

13:38   2 հունիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Հռիփսիմե Հակոբյան Մարտին Մկրտչյան

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, կադրում ջերմ գրկախառնված է։ Հռիփսիմեն լուսանկարը չի մակագրել, փոխարենը մեկնաբանություն է գրել Մարտին Մկրտչյանը․ «Սերս»։  

Հռիփսիմե Հակոբյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին Կալիֆոռնիայում։ Հռիփսիմեն կանաչ տաբատ էր կրում եւ սեւ-սպիտակ բլուզ։ Երկու երեխաների մայրիկը բարձրակրունկներ էր ընտրել, արձակել մազերն ու վառ պայուսակ ընտրել։ Հռիփսիմեն վառ շպարով էր։



© NEWS.am STYLE