Օրվա թիվը․ ինչ արժեն Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի ամուսնական մատանիները (ֆոտո)

17:11   1 հունիսի, 2022

Մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի հարսանիքը, որին երկրպագուներն այդքան շատ էին ապսում։ Սիրահարներն արարողությունն անցկացրել են Իտալիայում, հյուրերի շարքում էին նրանց մտերիմներն ու ընկերները, իսկ գլխավոր «հովանավոր» է դարձել իտալական Dolce&Gabbana նորաձեւության տունը։

kourtney-kardashian-travis-barker

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը մինչ այժմ շարունակում է հրապարակել հարսանեկան լուսանկարները, իսկ նախօրեին Քորթնին ցույց է տվել իր ու Թրեւիսի մատանիները, որոնք համացանցում քննարկման առարկա են դարձել։  

Լորեն Շվարցն անհատական դիզայն է ստեղծել Քորթնիի եւ Թրեւիսի մատանիների համար, որոնց արժեքը, բնականաբար, համեստ չէ։ Փորձագետները դրանք գնահատում են մոտ 30 հազար դոլար այն դեպքում, երբ Քորթնիի նշանադրության՝ 12 կարատ քաշով մատանին մեկ միլիոն դոլար արժեր։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ AP/PA, Getty Images



© NEWS.am STYLE