Կատրին Դենյովն արժանացել է «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակի

18:01   1 հունիսի, 2022

Ֆրանսիացի հայտնի դերասան Կատրին Դենյովն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակի։ Այս մասին հայտնել է հնագույն կինոստուգատեսի տնօրինությունը, որն անց կկացնի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փառատոնի ընթացքում։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բերբերան նշել է, որ Դենյովը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, որոնք միջազգային հիթեր են դարձել եւ աշխարհի առաջատար փառատոնների մրցանակաների արժանացել։ «Անվիճելի դերասանական տաղանդը՝ զուգորդված արտասովոր եւ նրբագեղ գեղեցկությամբ, դերասանուհուն դարձրել են ֆրանսիական կինոյի դեմքը, ժամանակից դուրս արտիստ, մեծ Էկրանի իսկական կուռք»,- ասել Է նա։

Բարբերան նշել է նաեւ, որ Դենյովը ֆրանիսական կինեմատոգրաֆիայի «Նոր ալիքի» ականավոր ներկայացուցիչներից մեկն է, որն աշխատել է այնպիսի անվանի եւ ճանաչված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոժե Վադիմը, Ժակ Դեմին, Լուիս Բունյուելը, Ֆրանուսա Տրյուֆոն, Ռոման Պոլանսկին։ Նա նկարահանվել է Ժերար Դեպարդիե եւ Մարչելոն Մաստրոյանի հետ, որից դերասանուհին դուստր ունի՝ Կյարան։  

Աղբյուրը՝ ՏԱՍՍ

Լուսանկարը՝ Reuters 

 



© NEWS.am STYLE