«Շատ տարօրինակ գործեր» սերիալի նոր եթերաշրջանը Netflix-ում ռեկորդ է սահմանել

17:04   2 հունիսի, 2022

«Շատ տարօրինակ գործեր» գիտա-ֆանտաստիկ սերիալի չորրորդ եթերաշրջանը Netflix սթրիմինգային հարթակում դիտումների թվով նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է Variety-ն։

Ամբողջ աշխարհում նոր եթերաշրջանն առաջին հսնգստյան օրերի ընթացքում կազմել է 286,79 միլիոն ժամ։ Սերիալն այս ցուցանիշով առաջ է անցել «Բրիջերթոնների» երկրորդ եթերաշրջանից՝ պատմական դրամա, որի գործողությունները տեղի են ունենում այլընտնրանքային Լոնդոնում (193 միլիոն ժամ)։

BRIDGERTON.jpg (86 KB)

«Շատ տարօրինակ գործերն» ամերիկյան սարսափ սերիալ է, որը ստեղծվել է Դաֆեր եղբայրների կողմից։ Սյուժեն զարգանում է 1980-ականներին դեռահասների շուրջ, որոնք հանձն են առել իրենց ընկերոջ՝ Ուիլի անհետացումը հետաքննելը։

Նոր եթերաշրջանի առաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 27-ին։ 

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE