Ուիլ Սմիթի կինն առաջին անգամ խոսել է «Օսկարի» ընթացքում սկանդալի մասին

12:01   2 հունիսի, 2022

Ջադա Փինքեթ-Սմիթը «Red Table Talk»-ի ընթացքում պատմել է 2021թ․-ի «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում միջադեպի մասին․ նրա ամուսինը՝ դերասան Ուիլ Սմիթը, հարվածել էր հաղորդավար Քրիս Ռոքին։

Մարտի 27-ին դերասան Ուիլ Սմիթը կինոմրցանակաբաշխության ընթացքում բեմ է բարձրացել ու Ջադայի «շատ կարճ սանրվածքի» վերաբերյալ կատակի պատճառով հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին։ Ջանդա Փինքեթ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, ինչի հետեւանքով փաթվում են նրա մազերը։  

«Հիմա Օսկարի գիշերվա մասին։ Ես հույս ունեմ, որ այս երկու խելացի տղամարդիկ հնարավորություն կունենան խոսելու այդ մասին եւ հաշտության գալու»,- ասել է Փինքեթ-Սմիթը։

Ուիլ Սմիթը պատմել է նաեւ հիվանդության դեմ պայքարի, ինչպես նաեւ այլ հիվանդների կյանքի պատմությունների մասին, որոնք ցնցել են իրեն։

Ապրիլին Ուիլ Սմիթը հայտարարել է, որ լքում է կինոարվեստների ամերիկյան ակադեմիան։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ ARTURO HOLMES/GETTY/FILMMAGIC



© NEWS.am STYLE