Չորս օր շարունակվող տոնակատարություն․ Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պլատինե հոբելյանը

14:38   2 հունիսի, 2022

Մեծ Բրիտանիայում միլիոնավոր մարդիկ այս ժամերին փողոցներ են դուրս գալիս՝ նշելու համար բրիտանական միապետության պատմության ընթացքում առաջին պլատինե հոբելյանը․ Եղիսաբեթ Երկրորդը երկիրը ղեկավարում է արդեն 70 տարի։

Տասնյակ մարդիկ գիշերն անց են կացրել վրաններում՝ փաթաթված բրիտանական դրոշներով, Մել փողոցում, որը տանում է դեպի արքայական պալատ՝ իրադարձությունների կենտրոնում հայտնվելու համար։

«Ես շարունակում եմ ոգեշնչվել իմ հանդեպ ցուցաբերվող բարյացակամությամբ եւ հույս ունեմ, որ մոտակա օրերին բոլորս կկարողնանանք ըստ արժանվույն գնահատել վերջին 70 տարիների նվաճումները՝ դեպի ապագան նայելով վստահությամբ եւ էնտուզիազմով»,- նախօրեին իր ուղերձում նշել է թագուհին։

Տոնի առիթով ամբողջ երկրում երկարատեւ հանգստյան օրեր են հայտարարված՝ սկսած հինգշաբթիից մինչեւ շաբաթվա վերջ, որոնք նշանավորվում են տոնակատարություններով։

Առաջին միջոցառումը շքանշանի ավանդական դուրսբերումն է, որի ընթացքում բրիտանական բանակի ամենահին ստորաբաժանումները, շքերթով Բուքինգհեմյան պալատից հասնում են մինչեւ Ուայթհոլ եւ հակառակը։

Ընդհանուր առմամբ արարողությանը կմասնակցի մոտ 1500 զինվոր եւ սպա, ինչպես նաեւ 350 ձի։

Անկախ տեղաշարժվելու հետ կապված որոշ խնդիրներից, որոնք թագուհուն մի քանի անգամ ստիպել են հրաժարվել հանրությանը ներկայանալուց, 96-ամյա Եղիսաբեթ Երկրորդն, ամենայն հավանականությամբ, արքայական ընտանիքի մյուս բարձրաստիճան անդամների ուղեկցությամբ կհայտնվի Բուքինգհեմյան պալատի պատշգամբում՝ հետեւելու օդային շքերթին։

Աղբյուրը՝ BBC

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE