«Քննարկում են ապագայի ծրագրերը»․ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը ցանկանում են միասին ապրել

20:11   2 հունիսի, 2022

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը ծրագրում են համատեղ ապագան։ Իրապատում-շոուի աստղն ու կատակերգուն ցանկանում են սկսել միասին ապրել։

«Նրանց հարաբերությունները զարգանում են։ Նրանք հաստատակամ են իրենց մտադրություններում եւ քննարկում են ապագայի ու միասին ապրելու ծրագրերը»,- հայտնել է Us Weekly-ի աղբյուրը։

Զույգն անհամբերությամբ սպասում է հանգստին։ Նրանք ծրագում են այն առանձին անցկացնել։ 41-ամյա Քիմի 28-ամյա ընտրայլը ցանկանում է այդ կերպ փոխհատուցել իր բացակայությունը Քորթնի Քարդաշյանի հարսանիքին։

Մինչ իտալական Պորտոդինոյում անց էր կացվում արարողությունը, Դեւիդսոնը Նյու Յորքում էր եւ մասնակցում էր «Saturday Night Live»-ի վերջին թողարկման նկարահանմանը։

Աղբյուրը՝ Radiokp



© NEWS.am STYLE