Ոճային․ Մերի Երեմյանի լուսանկարը

11:38   3 հունիսի, 2022

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Մերի Երեմյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ոճային զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Մերին արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։

Մերի Երեմյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր լողափին։ Մերին ջինսե տաբատ էր կրում, սպիտակ բլուզ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերը։ «Կապույտ թռչուն կա սրտումս, որ ուզում է դուրս պրծնել, բայց ես չափազանց համառ եմ, ասում եմ՝ մնա էնտեղ, ես թույլ չեմ տա»,- գրել էր նա՝ օգտագործելով «կապույտ» հեշթեգը։



© NEWS.am STYLE