«Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն Շակիրային դավաճանել է թիմակցի՝ Գավիի մոր հետ․ լրատվամիջոց

15:01   3 հունիսի, 2022

«Բարսելոնա» ակումբի պաշտպան Ժերար Պիկեն երգրուհի Շակիրային դավաճանել է իր 17-ամյա թիմակցի՝ Գավիի մոր հետ, հայտնում է El Periodico-ն։ Պարբերականի աղբյուրը հայտարարել է, որ 35-ամյա մարզիկը սիրուհուն տուն է տարել, ուր էլ արտիստը տեսել է նրանց։ Սկանդալի մասնակիցներից ոչ մեկն առայժմ չի մեկնաբանել տեղեկատվությունը։

Սակայն որոշ լրատվամիջոցներ հերքում են այս վարկածը՝ հայտարարելով, որ Պիկեի սիրելին 20-ամյա ուսանողուհի է։ Իսպանացի լրագրող Ռուբեն Ուրիա Գոնսալեսը Գավիի մոր մասին ասեկոսեները կեղծ է անվանել՝ հավելելով, որ աղջիկը, որը աստղերի բաժանման պատճառ է դարձել, աշխատում է որպես մատուցողուհի։

Պիկեի եւ Շակիրայի բաժանման մասին հայտնի է դարձել հունիսի 2-ին։ Ենթադրություններ կային, որ 45-ամյա երգչուհին բազմաթիվ անգամներ սիրելիին «բռնացրել» է դավաճանելիս եւ հերթական անգամվանից հետո որոշել է վերջ դնել հարաբերություններին։ Հաղորդվում էր, որ բազմաթիվ ինտրիգների եւ այլ կանանց հետ գիշերային ակումբեր գնալու պատճառով ֆուտբոլիստին դուրս են արել տնից։ Արդեն մի քանի շաբաթ է՝ նա ապրում է իր հին բնակարանում։

Աղբյուրը՝ 5-tv.ru

Լուսանկարը՝ Europa Press



© NEWS.am STYLE